Հունիսի 3-ը վերջնական ջրբաժանի օրն է. Իշխան Սաղաթելյան

«Դիմադրություն» շարժման այսօրվա հանրահավաքն ամփոփելիս Իշխան Սաղաթելյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն հյուր ընդունել չգիտի, այլ նաև չի կարող:

«Երեկ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Թբիլիսյան խճուղիում փլուզումն ավելի շատ խնդիր է առաջացրել, քան այն շարժումը, որը մեկ ամիս է տեղի է ունենում: Այսօր նա իր պատասխանը ստացված և շարունակելու է ստանալ: Բլորս էլ գիտենք, որ ժողովրդի տեսակետն ու կարծիքը Նիկոլը երբեք հաշվի չի առել»,- ասաց նա:

ԱԺ փոխխոսնակի խոսքով՝ շուրջ 180 մտավորականներ ու գիտնականներ հանդես են եկել հայտարարությամբ, որով միանում են մեր համաժողովրդական շարժմանը:

Վերջինս կոչ արեց գիտնականներին, մտավորականներին, մշակույթի գործիչներին ու դասախոսներին միանալ իրենց շարժմանը և վստահեցրեց, որ այդ շարժումը կասեցնելու է հայոց պետականության կործանման ընթացքը:

Իշխան Սաղաթելյանը խոսելով Ազգային ժողովի ընդդիմադիր երկու խմբակցությունների պահանջած արտահերթ նիստի մասին ասաց, որ այն այսօր նշանակվել է:

«Այն նշանակվել է հունիսի 3-ին ժամը՝ 16:00-ին: Դա վերջնական ջրբաժանի օրն է: Դա այն օրն է, երբ մեր հասարակության այն հատվածը, որը մի նշույլ կասկածում է, որ օրվա իշխանությունները փորձում են երկիրը տանել կապիտույլացիայի, պետք է համոզվեն: Կամ հունիսի 3-ին իրենք կգան խորհրդարան ու կհիմնավորեն, որ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում կամ կստորագրեն այդ հայտարարությունը»,- ասաց նա:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել