Հրապարակվել են Պուտինի ունեցվածքի մասին տվյալները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եկամուտը 2021 թվականին կազմել է 10,2 միլիոն ռուբլի, հաղորդում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում անելով Կրեմլի կայքում հրապարակված հայտարարագրերին։

Հայտարարագրում նախագահի ունեցվածքի ցանկը չի փոխվել. Վլադիմիր Պուտինը ունի մեկ բնակարան և ավտոտնակ, երկրորդ բնակարանը շահագործվում է։ Եվ, ինչպես նախկինում, Ռուսաստանի ղեկավարն ունի 2 մեքենա՝ «Վոլգա- ԳԱԶ Մ21», «Նիվա» և «Սկիֆ» կցասայլ։

Վերջին հինգ տարիների ընթացքում Պուտինի ամենաբարձր եկամուտը եղել է 2017 թվականին՝ ավելի քան 18 միլիոն ռուբլի, դա բացատրվում է 1500 քմ հողատարածքի վաճառքով։ Մինչ այս Պուտինի ամենացածր եկամուտն արձանագրվել է 2013 թվականին՝ 3,6 միլիոն ռուբլի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել