Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական իշխանությունները 2021 թվականի վերջից սկսել են զենքի մատակարարումներ ստանալ արևմտյան երկրներից։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:
Նրա խոսքով՝ Ուկրաինայի ղեկավարությունը վախենում էր Ռուսաստանի հարձակողական գործողություններից։
«Դրա համար մենք ցանկանում էինք անդամակցել ՆԱՏՕ-ին: Դրա համար մենք կայունացրինք իրավիճակը Ուկրաինայում: Դրա համար մեզ անհրաժեշտ էր իմ թիմի ուժեղ ղեկավարությունը: Դրա համար մենք կռվեցինք որոշ քաղաքական խմբերի հետ մեր երկրի ներսում: Մենք նույնիսկ սկսեցինք այս պատերազմը»,- ասել է Զելենսկին:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։