Հենց հիմա ԱԺ-ում Արցախը հանձնվում է Ադրբեջանին. Նաիրա Զոհրաբյան

Հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը գրում է.

«Այսօր, ապրիլի 13-ին, Հայաստանի խորհրդարանում Արցախը հանձնվում է Ադրբեջանին։

Սեփական պադչինյոննիներին բաժանված հարցերի միջոցով Նիկոլ Փաշինյանը կիսաճշմարտությունների ու տոտալ ստերի կատարյալ մաստեր կլասով հիմնավորում է Արցախի հանձնման անփուսափելիությունը։ Նիկոլի բերած բոլոր փաստարկները՝ որ մինչ իր իշխանության ստանձնումն Արցախն այլևս հանձնված էր՝ անամոթ սուտ են։ Սեփական գավառական թատրոնի դերակատարների և հունիսյան ընտրությամբ նույն այդ թատրոնի հանդիսատեսի համար կազմակերպված վերջին արար՝ Արցախը Ադրբեջանի կազմում ամփոփելու համար։

Հենց հիմա նա հազարերորդ անգամ ոտքից-գլուխ, աջից-ձախ, վերևից-ներքև խեղաթյուրում է իրեն ժառանգություն թողած բանակցային փաթեթը՝ Արցախը դե յուրե հանձնելու անխուսափելի աղետն իր ձեռքերից լվանալու համար։

44-օրյա պատերազմից հետո Ռուսաստանի ԱԳՆ-ն երեք անգամ բացահայտել է բանակցային գործընթացի ողջ էությունը։ Այդ մասին խոսել է ռուս համանախագահ Իգոր Պոպովը՝ բացահայտելով նաև միջանկյալ կարգավիճակի հետ կապված հարցը՝ «Ինչ վերաբերում է ԼՂ վերջնական կարգավիճակի խնդրի լուծման տարբերակներին, վերջին տարիներին բանակցությունների սեղանին դրված առաջարկները նախատեսում էին որպես վերջնական նպատակ Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավարար կարգավիճակի որոշում ՄԱԿ-ի, կամ ԵԱՀԿ հովանու ներքո՝ կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում համաժողովրդական քվեարկության իրականացման եղանակով, որը կարտահայտի Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամքը և իրավական պարտադիր բնույթ կկրի՝ միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների համապատասխան»։

Սա ուղիղ մեջբերում է Պոպովի հարցազրույցից։ և որպես շարունակություն՝ «Տվյալ մոտեցումները պահպանվում էին մինչև այն պահը, երբ Երևանն առաջ քաշեց նոր մոտեցումներ»։

Ինչ վերաբերում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևին, ապա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատի 11-րդ կետը, որ տրվել է 1995 թվականին, արձանագրում է, որ համանախագահները ՄԱԿ-ի ԱԽ բանաձևեր նախապատրաստելու լիազորություն ունեն։
Այսինքն, այդ բանաձևը պիտի նախապատրաստվեր առնվազն ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ համատեղ, և ըստ հավաստի տեղեկությունների, արդեն իսկ նախապատրաստված էր։
Ուստի, առաջարկում եմ Նիկոլ Փաշինյանին հրապարակել այդ փաստաթուղթը, որի կրկնօրինակը ինքը, ենթադրում եմ, ունի։

Եվ կարևորը չէ, թե ով է վավերացնում վերջնական փաստաթուղթը։ Կարևորն այն է, թե ի՞նչ է արձանագրում այդ փաստաթուղթը։ Իսկ այն արձանագրում էր Արցախի ժողովրդի ինքնորոշման մեխանիզմ, որի ընդունման երաշխավորությունը Ռուսաստան-ԱՄՆ-Ֆրանսիա եռանախագահությանն էր։

Ահա այսպիսի բանակցային ժառանգությունն էր ստացել Նիկոլ Փաշինյանը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել