Մարտի 31-ից ապրիլի 1-ը աշխատանքային այցով Երևան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուն:
Այս մասին հայտնում են Արտաքին գործերի նախարարությունից:
Ապրիլի 1-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի ԱԳ նախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի հանդիպումը, որին կհետևեն մամուլի համար հայտարարությունները:
Այցի շրջանակներում նախատեսվում են նաև Զբիգնև Ռաուի հանդիպումները ՀՀ նախագահի ու ՀՀ վարչապետի հետ:
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԶԼՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Արարատ Միրզոյանի և Զբիգնև Ռաուի հանդիպումը տեղի կունենա ապրիլի 1-ին 11:45-ին, այնուհետև ընդլայնված կազմով հանդիպումը՝ 12:00-ին, որին կհետևեն մամուլի համար հայտարարությունները՝ 12:35-ին:
Ժամը 11:45-ին կայանալիք հանդիպման արարողակարգային նկարահանումներն իրականացնելու համար հրավիրվում են ՀՀ ԱԳՆ-ում հավատարմագրված օպերատորներն ու լուսանկարիչները, իսկ ժամը 12:35-ին կայանալիք մամուլի համար հայտարարությունները լուսաբանելու համար հրավիրվում նաև լրագրողներ:
Հանդիպման լուսաբանմանը կարող են մասնակցել միայն ԱԳՆ 2022թ. հավատարմագրումն անցած ԶԼՄ ներկայացուցիչները՝ բացառապես ԱԳՆ հավատարմագրման քարտի առկայության պարագայում: