Ռուսաստանում խափանվել է ВКонтакте-ի աշխատանքը 

ВКонтакте-ի օգտատերերը հայտնում են սոցիալական ցանցի հետ կապված խնդիրների մասին: Այս մասին հայտնել է Downdetector կայքը, որը վերահսկում է հանրահայտ ինտերնետային ռեսուրսների խափանումները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Մոսկվայի ժամանակով ժամը 20:05-ի դրությամբ գրանցվել է 830 բողոք։ Ընդ որում, բողոքների 54%-ը կապված է հավելվածի աշխատանքի հետ, օգտատերերի 41%-ը դժգոհում է կայքի հետ կապված խնդիրներից, ևս 5%-ը՝ պրոֆիլի հետ կապված խնդիրներից։ Այդ խափանումների հետ բախվել են Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Պերմի, Կրասնոդարի և Ռուսաստանի այլ քաղաքների բնակիչները: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել