Նա լավագույն օդաչու-կործանիչն էր աշխարհում․ Ուկրաինայի ՊՆ

Զոհվել է Ուկրաինայի օդաչուներից մեկը։ Ալեքսանդր Օկսանչենկոն զոհվել է օդային մարտում՝ շեղելով հակառակորդի ինքնաթիռը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը։

Նրանով հիացել են ամբողջ աշխարհից ժամանած ավիատորները։ Ուկրաինացի, ով դարձավ աշխարհի լավագույն օդաչու-կործանիչը։

Նա շատ ուկրաինացի օդաչուների ուսուցիչ է եղել։ Նրան հաջողվել է արժանի սաներ կրթե և մեծ փոփոխություններ անել ոլորտում։

Բոլոր նրանք, ովքեր անձամբ ճանաչում էին Ալեքսանդր Օկսանչենկոյին, հավատում են, որ նա Հերոս է դարձել իր կենդանության օրոք։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։

«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել