Հանրապետության դիտարկվող 6 քաղաքներում 2022թ. հունվարին 2021թ. դեկտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.1-0.8%-ով, 3-ում գրանցվել է 0.2-0.1% գնանկում, իսկ 2-ում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:
Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Վիճակագրական կոմիտեից։
2022թ. հունվարին 2021թ. դեկտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 2.1% և 0.6%-ով, իսկ 2021թ. հունվարի համեմատ արձանագրվել է 36.0% և 44.1% գնաճ:
Բենզինի և դիզելային վառելիքի միջին ամսական գների փոփոխությունները 2019-2022թթ.