Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստի ընթացքում քննարկվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանին ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու հարցը։
Այս մասին հայտնում է Հանրային Հեռուստաընկերությունը։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական է ներկայացրել հունվարի 23-ին։
Վաղը՝ հունվարի 31-ին, ուժի մեջ կմտնի նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի դիմումը: Մինչև նոր նախագահի ընտրությունը նախագահի պարտականությունները ժամանակավորապես կկատարի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: