ՔՊ-ն վարչության նիստում քննարկել է Վահագն Խաչատուրյանին ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու հարցը

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստի ընթացքում քննարկվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանին ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու հարցը։

Այս մասին հայտնում է Հանրային Հեռուստաընկերությունը։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական է ներկայացրել հունվարի 23-ին։

Վաղը՝ հունվարի 31-ին, ուժի մեջ կմտնի նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի դիմումը: Մինչև նոր նախագահի ընտրությունը նախագահի պարտականությունները ժամանակավորապես կկատարի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել