«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը այսօր՝ հունվարի 26-ին, դատարանի որոշմամբ փոխվել է:
Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Միհրան Պողոսյանը:
«Դատարանը որոշել է որպես խափանման միջոց գրավ կիրառել, ինչպես նաև համակցված չհեռանալու մասին ստորագրություն»,- ասաց Միհրան Պողոսյանը:
Նրա խոսքով՝ գրավի չափը կազմում է 2 միլիոն դրամ:
Հիշեցնենք, որ Աշոտ Մինասյանը մեղադրվում է միայն ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։
Նա ի սկզբանե մեղադրվում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ սպանության նախապատրաստության ենթադրյալ գործով, որը հարուցումից ավելի քան մեկ տարի անց կարճվել է։