Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեջ մեղավոր ճանաչված սիրիահայ երիտասարդի նկատմամբ կայացված դատավճիռը պայմանականորեն չի կիրառվի

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ավարտվեց Ռուբեն Մանուկյանին առաջադրված մեղադրանքի քննությունը:

Նա մեղավոր ճանաչվեց ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի, 5-րդ կետով, այն է՝ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը, որը կատարվել է երկու կամ ավելի անձանց օգտագործելով:

Դատարանը սիրիահայ երիտասարդին դատապարտեց երեք տարի ազատազրկման, սակայն միաժամանակ վճռեց պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան:

Ինչպես նաև խափանման միջոցը՝ կալանավորումը փոփոխել քաղաքից չհեռնալու մասին ստորագրությամբ ևամբաստանյալին ազատ արձակել դատարանի դահլիճից:

Պատիժը նշանակելիս դատարանը հաշվի է առել, որ նա բնութագրվում է դրականապես, նախկինում դատվածություն չի ունեցել, ամուսնացած է, իր խնամքին ունի 14 տարեկան մեկ երեխա, իսկ երկրորդը շուտով կծնվի:

Ըստ դատավճռի՝ Ռուբեն Մանուկյանի կողմից մարմնավաճառների միջոցով վաստակած 130 հազար դրամի փոխարեն ամբաստանյալի կնոջ կողմից  դատարանի դեպոզիտային հաշվին փոխանցած 200 հազար դրամը փոխանցել ՀՀ-ին:

Հիշեցնենք, որ Ռուբեն Մանուկյանը մեղադրվում է Երևան քաղաքում մարմնավաճառությամբ զբաղվող Լ. Ս.-ի, Գ. Մ.-ի, Է. Կ.-ի և Գ. Բ.-ի հետ ծանոթանալուց հետո, նրանց պոռնկության մեջ ներգրավելու և արդյունքում գույքային օգուտ ստանալու համար:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրամեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել