Դատախազն իրավունք ունի՞ պետությունից ստանալ իրավական պաշտպանություն

Դատախազն իր գործունեությունն իրականացնելիս անկախ է և ենթարկվում է միայն օրենքին։ Դատախազը չի կարող ազատվել զբաղեցրած պաշտոնից, բացառությամբ Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված դեպքերի և կարգի։

Դատախազի ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտներ ստեղծելը, նրա գործունեության կապակցությամբ նրան վիրավորելը, նրա և նրա ընտանիքի անդամների կյանքի, առողջության կամ գույքի նկատմամբ ոտնձգություն գործադրելը կամ դրա սպառնալիքն առաջացնում են օրենքով նախատեսված պատասխանատվություն։ Դատախազին չի թույլատրվում բերման ենթարկել առանց գլխավոր դատախազի կամ գլխավոր դատախազի տեղակալների համաձայնության, բացառությամբ դատական ակտի հիման վրա բերման ենթարկելու դեպքերի։ Դատախազի նկատմամբ քրեական հետապնդում հարուցում է գլխավոր դատախազը կամ գլխավոր դատախազի տեղակալները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել