Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը 2021 թվականի դեկտեմբերի 30-ին արձանագրություն է ստորագրել, որի համաձայն ավագանու ադնամի լիազորություններ է դադարեցվել։
Արձանագրության մեջ նշված է․
«Հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը և 4-րդ մասը՝ դադարեցնել Իմ քայլը կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամ Օվսաննա Հովսեփյանի՝ ավագանու անդամի լիազորությունները»։
Իրավաբան.net-ը հայտնում է, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանվում է, որ ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, եթե նա հրաժարական է տվել:
Ավելի վաղ Օվսաննա Հովսեփյանն իր մանդատը վայր դնելու վերաբերյալ հայտարարությամբ էր հանդես եկել։