Արաբկիրում ստուգայց է իրականացվել․ առգրավվել է 75 կգ ձուկ

Արաբկիր վարչական շրջանի առևտրի, ծառայությունների և գովազդի բաժնի աշխատակիցների և ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցների կողմից վարչական շրջանի տարածքում իրականացվել է ստուգայց՝ թարմ սիգի վաճառքը արգելելու նպատակով: Թարմ ձկան վաճառքի կանխարգելմանն ուղղված միջոցառումները պայմանավորված են ձվադրման շրջանում սիգի որսի արգելքով:

Ստուգայցի ընթացքում առգրավված 75 կգ ձուկը (202 հատ) ուղարկվել է «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն, ինչը արձանագրվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենսաբազմազանության վերահսկողության վարչության աշխատակիցների կողմից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել