Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը դեկտեմբերի 28-ին որոշում է ստորագրել, որում նշվում է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Ռազմիկ Մարգարյանին 2022 թվականի հունվարի 3-ից ազատել փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի արարողակարգի պատասխանատուի պաշտոնից»,-նշվում է որոշման մեջ։
Նշենք, որ վերջինս այս պաշտոնում նշանակվել է հոկտեմբերի 25-ին։