Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորի Ռուստամ Բաքոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Վերջին ամիսներին բոլորիս ուշադրության ու մտահոգության կենտրոնում է բելառուսա-լեհական սահմանին անելանելի իրավիճակում հայտնված ազգությամբ եզդի բնակչության, նրանց անվտանգության խնդիրը, որը օր օրի սրվում է։ Այս համատեքստում կարևոր է նշել, որ խնդիրը գլխավորապես վերաբերում է բնակչության անվտանգության ու անվտանգ կենսագործունեության հարցին, ապրելու հիմնարար իրավունքին, որը առկա իրավիճակում պարզապես անհնար է` հաշվի առնելով ոչ միայն օրեցօր սաստկացող պայմանները, այլև այն հանգամանքը, որ բնակչության թվում են կանայք և երեխաներ, որոնց իրավունքները խախտվում են ամեն օր` թույլ չտալով նրանց իրականացնել իրենց ապրելու և գոյատևելու բնական իրավունքը։
Քիչ առաջ ավարտեցի բելառուսա-լեհական սահմանին ցրտի ամենադաժան պայմաններում գտնվող ազգակից-փախստականների հետ հանդիպումը, անմիջականորեն ծանոթացա առկա դժվարություններին ու խնդիրներին, որոնց հանգուցալուծման համար, կարծում եմ, հսկայական աշխատանք է պահանջվելու։ Փորձելով մեկ նախադասությամբ նկարագրել տեսածս, կսահմանափակվեմ այն բնորոշելով որպես բնականոն կյանքի հետ անհամատեղելի արտահայտությամբ։
Ես և ազգակիցներս մեծապես անհանգստացած ենք տիրող իրավիճակի վերաբերյալ, ուստի, անտարբեր չլինելով և հանձն առնելով մեր ազգակիցների իրավունքների պաշտպանությամբ հանդես գալու պատրաստակամությունը, անում ենք և փորձում ենք անել ամեն հնարավորը` առաջին հերթին ուղղված նրանց ապահովությանը և անվտանգությանը։ Իսկ անվտանգ և խաղաղ կյանք հնարավոր է գտնել միայն բարենպաստ կենսապայմանների առկայության պարագայում։ Մտքումս պահելով տեսածս, որը ինձ համար շատ մտահոգիչ էր, անհանգստացնող, պատրաստում եմ այս ուղղությամբ իմ հետագա գործունեության հիմնական շրջանակը` հանուն խնդրի կարգավորման և ազգությամբ եզդի բնակչության խաղաղ կյանքի ու անվտանգության ապահովման, խնդիր, որի կարգավորմանը պետք է իր նպաստը բերի նաև միջազգային հանրությունը ռ ողջ քաղաքակիրթ աշխարհը։
Աշխատում և աշխատելու ենք մեր ողջ ներուժով` այս խնդրի հանգուցալուծմամբ դեպի մեր մյուս երազանքների ու նպատակների իրականացումը»։
![Возможно, это изображение (7 человек и люди стоят)](https://scontent.fevn1-4.fna.fbcdn.net/v/t39.30808-6/269659869_6704368146271901_1957609015386937712_n.jpg?_nc_cat=110&ccb=1-5&_nc_sid=8bfeb9&_nc_ohc=J2JwzOqkSvwAX_jddFG&_nc_ht=scontent.fevn1-4.fna&oh=00_AT--8Zb156Cj2Tpe6UkbfPA8Ke5Q2X457T_5EfbT2un7oQ&oe=61C60585)
![Возможно, это изображение (8 человек и люди стоят)](https://scontent.fevn1-4.fna.fbcdn.net/v/t39.30808-6/269687038_6704369626271753_4963045230777657854_n.jpg?_nc_cat=106&ccb=1-5&_nc_sid=8bfeb9&_nc_ohc=XfsD-4jV79gAX_uU-mc&_nc_ht=scontent.fevn1-4.fna&oh=00_AT_qHvvdvEfvBBhKVa4-0JbpltrmqFK38ExpY41MAETuRg&oe=61C699E1)
![Возможно, это изображение (7 человек, люди сидят, люди стоят, на открытом воздухе и толпа)](https://scontent.fevn1-4.fna.fbcdn.net/v/t39.30808-6/269657234_6704367796271936_1016158263407094788_n.jpg?_nc_cat=108&ccb=1-5&_nc_sid=8bfeb9&_nc_ohc=vxCWjVgvshwAX9wvXBp&_nc_ht=scontent.fevn1-4.fna&oh=00_AT-HRQgBMgXKRtQpShYZFxU4SVKHUGAert4YSzeQF7bClQ&oe=61C520E1)