Գնում ենք նոր ընտրության. Գարիկ Սարգսյան

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ, Վեդիում ՔՊ համայնքապետի թեկնածու Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ձեզ եմ ներկայացնում թիվ 13 տարածքային ընտրական հանձնաժողովի 43-Ա որոշումը։

Գնում ենք ՆՈՐ ընտրությունների

Ի գործ»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՔՊ և «Հանրապետություն» կուսակցությունների համամասնական ցուցակների՝ Վեդիի ավագանու բոլոր թեկնածուները ներկայացրել են ինքնաբացարկի դիմումներ։

«Այս քայլին գնում ենք խոր գիտակցումով՝ բոլորիդ արդեն հայտնի փակուղային իրավիճակից դուրս գալու համար։ Սրանով փորձել ենք զրոյացնել ենթադրյալ բոլոր ռիսկերը»,-նշել է Սարգսյանը։

Նշենք՝ Վեդիում դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով առաջատար է «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ ձայների 42.86%-ով, ՔՊ-ն 2-րդ տեղում է՝ 38.04%-ով, «Հանրապետություն» կուսակցությունը ստացել է ձայների 16.31%-ը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել