Վերաքննիչ դատարանն իր իրավասության սահմանում վերանայում է ընդհանուր իրավասության, դատարանների` գործն ըստ էության լուծող դատական ակտերը:
Վարչական վերաքննիչ դատարանն իր իրավասության սահմաններում վերանայում է վարչական դատարանի կայացրած դատական ակտերը։
Վարչական վերաքննիչ դատարանի վրա տարածվում են օրենքով վերաքննիչ դատարանների համար նախատեսված բոլոր նորմերը, եթե Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով այլ բան նախատեսված չէ:
Վարչական վերաքննիչ դատարանում վարչական դատարանի ակտերի դեմ բերված բողոքներով գործերի քննության կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով։
Վերաքննիչ դատարանը միջանկյալ դատական ակտերը վերանայում է օրենքով նախատեսված բացառիկ դեպքերում:
Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:
Վերաքննիչ դատարանի դատական տարածքը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքն է: