Եգիպտոսի առողջապահության նախարարությունը հավաստիացրել է երկրում «օմիկրոն» շտամի բացակայության մասին

Եգիպտոսի իշխանությունները երկրում կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով վարակման դեպք  դեռ չեն արձանագրել, նշվում է նախարարների կաբինետի մամուլի հաղորդագրությունում։

«Վերլուծությունն ապացուցել է Եգիպտոսում, այս պահին, «օմիկրոն» շտամի բացակայությունը»,- հայտարարել է երկրի Առողջապահության նախարար Խալեդ Աբդ ալ-Ղաֆարը։ Նա նշել է, որ վարչությունն ուշադիր հետևում է նոր շտամի տարածման հետ կապված իրավիճակին։

Կառավարության նիստում հաստատվել է նաև 12-ից 15 տարեկան դեռահասների պատվաստումը Pfizer պատվաստանյութով, հաղորդում է մամուլի ծառայությունը։ Եգիպտոսում 15 տարեկանից սկսած դեռահասներն արդեն պատվաստվում են։

Նշենք, որ Եգիպտոսում այժմ կորոնավիրուսի չորրորդ ալիքն է սկսվել. Եգիպտոսի առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի 931 նոր դեպք, 68 հիվանդ մահացել է։ Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից երկրում գրանցվել է հիվանդության ավելի քան 355 հազար դեպք, ավելի քան 20 հազար մարդ մահացել է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել