Ինչո՞ւ են բանակցությունները տարվում կլոր սեղանի շուրջ

Զրուցակիցների փոխհարաբերությունների վրա իր ազդեցությունն ունի բանակցությունների սեղանի ձևը:

Քառակուսի (պաշտոնական) սեղան: Այսպիսի սեղանը, զրույցի ժամանակ մրցակցային մթնոլորտ է ստեղծում: Քառակուսի սեղանի շուրջ լավ է կարճատև բանակցություններ վարել: Հարկ է նկատի ունենալ, որ քառակուսի սեղանի շուրջ ձեր աջ կողմում նստած մարդը ձեր հանդեպ ավելի դրական տրամադրվածություն կցուցաբերի, քան ձախ կողմում նստածը:

Կլոր (ոչ պաշտոնական) սեղան: Կլոր սեղանը անկաշկանդ և ոչ պաշտոնական շփման մթնոլորտ է ստեղծում: Այսպիսի սեղանի շուրջ սովորաբար բանակցություններ են վարում միևնույն սոցիալական դիրքն ունեցող մարդիկ: Այսպիսի սեղանը հարկ է գործածել այն դեպքում, երբ ցանկանում եք համաձայնության գալ բանակցող կողմի հետ:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել