Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը օգոստոսի 19-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N255-Ա որոշումը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի 2025 թվականի օգոստոսի 12-ի պետական միասնական գրանցամատյանից քաղվածքը, ինչպես նաև Երևանի քաղաքապետի 2024 թվականի հունվարի 23-ի N 207-Ա որոշումը՝
1.Երևանի «Մալաթիա-Սեբաստիա» մանկական առողջության կենտրոն փակ բաժնետիրական ընկերության մանկաբույժ Լուսինե Դավիթի Կոստանյանին ազատել նույն ընկերության տնօրենի պարտականությունների կատարումից»: