Չափավոր հումորն ու սրամտությունը, տեղին կատակները զարդարում են մարդուն: Կատակներ կարելի է անել միայն այն դեպքում, եթե դրանք ծիծաղաշարժ, զվարճալի սրամտություններ են և ներկաներից ոչ մեկին չեն վիրավորում: Անքաղաքավարի է ուրիշի ազգանվան, կազմվածքի, ճաղատության, հասակի, ազգության, բնակության վայրի, մազերի գույնի, կրթության, լուրջ ավտովթարի թեմաներով կատակներ անելը:
Անեկդոտներ պատմելիս պետք է հաշվի առնել միջավայրը, պահպանել չափի զգացումը: Կանանց և երեխաների ներկայությամբ անպատշաճ անեկդոտները երբեք տեղին չեն. դրանք անհարմար վիճակի մեջ են դնում նրանց:
Քաղաքավարությունը պահանջում է անեկդոտներին և կատակներին արձագանքել ժպիտով կամ անկեղծ, լիաթոք ծիծաղով: Չափից ավելի բարձր ձայնով քրքջալը, ձեռքերով և ոտքերով ոգևորված շարժումներ և ավելորդ արտահայտություններ անելն անհարգի է: