Ոստիկանապետը հրամանագիր է ստորագրել Գյումրիում հրեշտակների ջոկատ ստեղծելու համար

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հրաման է ստորագրել Գյումրիում պարեկապահակետային ծառայության հատուկ ստորաբաժանում (հրեշտակների ջոկատ) ստեղծելու համար: Այս մասին Իրավաբան.net-ին ասաց ոստիկանության պետի գլխավոր խորհրդական, ոստիկանության գնդապետ Գրիգոր Բադիրյանը:

«Կարելի է ասել, որ արդեն եկող շաբաթվանից Գյումրիում կտեսնենք ծառայության դուրս եկած ոստիկանների»,- ասաց Գրիգոր Բադիրյանը:

Հիշեցնենք, որ նորաստեղծ ստորաբաժանման առաջնային առաքելությունը հասարակական վայրերում և զանգվածային միջոցառումների ժամանակ կարգ ու կանոն պահպանելն ու հասարակության մոտ ոստիկանի նոր կերպար ձևավորելն է:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել