ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների տարեկան աշխատաժողովին ընդառաջ դիվանագետները եղել են Վեդիի նորակառույց ջրամբարում՝ ծանոթանալու Հայաստանի համար ռազմավարական ծրագրերից մեկի իրականացման ընթացքին:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից՝ նշելով, որ դեսպանահավաքին ընդառաջ դիվանագետների առաջին կանգառը Վեդիի ջրամբարն էր։

