Հարսանեկան հետաքրքիր սովորույթներ Հին Հռոմում

Հարսանիքը յուրաքանչյուր մարդու կյանքում եզակի իրադարձություն է, և յուրաքանչյուրը սրտի տրոփյունով է սպասում այս իրադարձությանը: Բնական է, որ յուրաքանչյուր երկիր պահանջում է իր մշակույթին համապատասխան ավանդույթներ ու սովորություններ, որոնց մի մասը ժամանակի ընթացքում կամ չի պահպանվում կամ փոփոխվում է:

Հետաքրքիր սովորույթներ էին գործում Հին Հռոմում: Հին Հռոմում հարսանիքին պետք է ներկա լինեին 10 հարսնաքուր և փեսայի ընկերները: Նրանց հրավիրում էին այն բանի համար, որպեսզի վախեցնեին խանդոտ չար ոգուն, որը կցանկանար վնասեր ամուսնացող զույգին: Հարսնաքուրերը հագնվում էին հարսի նման, իսկ փեսայի ընկերները՝ փեսայի նման: Այս ամենը ենթադրում էր, որ իրար նման հագնված անձանց մեջ չար ոգին չէր կարող տարբերել, թե որտեղ է իրական հարսը և փեսան, հետևաբար և չէր կարող նրանց չարիք պատճառել:

Հին Հռոմում ամուսնական արարողության վերջում կարկանդակ էին կոտրում հարսի գլխին, որպեսզի առատություն լինի նոր ընտանիքում, իսկ կոտրված կարկանդակի կտորները հավաքում էին հյուրերը՝ որպես հաջողության խորհրդանիշ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել