Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը Հայաստանում ծայրահեղ լարված է:
Անահիտ Ավանեսյանն էլ ասաց, որ երեկ իրականացվել է 15 հազար 818 թեստավորում, որից դրական է հաստատվել 2307-ը, արձանագրվել է 38 մահ:
«Այս պահին Հայաստանում մոբիլիզացված է 27 բժշկական կենտրոն, որոնք սպասարկում են կորոնավիրուսով վարակված հիվանդներին: 3050 մահճակալ այս պահին զբաղված է, ունենք ծանր վիճակում գտնվող 1088 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 307-ը, թոքային օդափոխության սարքերին միացված է 152 քաղաքացի», – նշեց Ավանեսյանը:
Նա ասաց, թե այս պահին 122 հղի կին հոսպիտալացված է, որոնցից 53-ի մոտ առկա է թոքաբորբ ու թթվածնային կախյալ են:
Մանրամասները՝ տեսանյութում։