Վերջերս իմ անունից ստեղծված բլոգը կեղծ է ու դրա մասին ոստիկանությանը հաղորդում է ներկայացվելու․ ՄԹ նախկին դեսպանը՝ «Զանգեզուրի» միջանցքի վերաբերյալ հրապարակման մասին

Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՆԱՏՕ-ում Միացյալ Թագավորության նախկին դեսպան, այժմ Եվրոպական առաջնորդության ցանցի տնօրեն Սըր Ադամ Թոմսոնը արձագանքել է իր անունից տպված կեղծ հոդվածին, որտեղ իբրև թե նա ներկայացնում է Անգլիայի ու ՆԱՏՕ-ի մեծ ու վաղեմի շահագրգռությունը «Զանգեզուրի» միջանցքի հարցում։

Սըր Թոմսոնը մասնավորապես գրել է․ «Ես անհատական բլոգ չունեմ, և վերջերս իմ անունից ստեղծված բլոգը կեղծ է ու դրա մասին ոստիկանությանը հաղորդում է ներկայացվելու։ Ես այլոց էլ կոչ եմ անում զգոն լինել այդպիսի կեղծ էջերի կապակցությամբ»։

Կեղծ հոդվածը տեղ էր գտել անգամ պարսկալեզու մի կայքում, մեծ անհանգստություն հարուցելով Իրանում։ Դժվար չէ պատկերացնել, թե որ երկրներն են կանգնած այդ կեղծիքի հետևում»։

May be a Twitter screenshot of 2 մարդ
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել