Վրաստանի վարչապետը մեկնում է Բաքու

Սեպտեմբերի 29-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մեկօրյա այցով մեկնելու է Ադրբեջան:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Ադրբեջանում Վրաստանի դեսպանատունը:

Վրաստանի վարչապետը կմասնակցի երկու երկրների միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին:

Սպասվում է, որ նա կհանդիպի նաեւ Ադրբեջանի վարչապետի, խորհրդարանի նախագահի եւ այլ պաշտոնյաների հետ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել