Բողոքի ակցիա ԵԽԽՎ Մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ

Ակցիայի մասնակիցները պահանջում են ակտիվիստների նկատմամբ դադարեցնել քաղաքական հետապնդումը:

Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական միությունն այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում ընթացող ԵԽԽՎ Մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ բողոքի ակցիա էր կազմակերպել «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մուտքի առջև (ֆոտոշարք)։ Ակցիայի մասնակիցները պահանջում էին քաղբանտարկյալների ազատումը: ՀԱԿ երիտասարդական միության կատարած հայտարարության մեջ նշվում էր, որ իրենք պահանջում են դադարեցնել քաղաքական հետապնդումը ՀԱԿ ակտիվիստների` Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի, Արտակ Կարապետյանի և Դավիթ Քիրամիջյանի նկատմամբ, ինչպես նաև անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին:

Բողոքի ակցիային ներկա էր նաև ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զորաբյանը, ով լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց, որ իրենք 5 տարի շարունակ պայքարել են և հիմա ևս զենքերը վայր չեն դնելու:

Նա իր խոսքի վերջում նշեց նաև, որ նման նախաձեռնությունները շատ կարևոր դրական արդյուքի հասնելու համար և շնորհակալություն հայտնեց, բոլոր նրանց, ովքեր իրենց հետ միասին պայքարում են:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել