Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտնել է, որ արդեն հայտնի է, թե ով է հաղթել նախագահական ընտրություններում, շնորհավորել է, բայց չի նշել հաղթողին: Այս մասին տեղեկանում ենք РИА Новости-ից։
Նշենք, որ ուրբաթ օրը Իրանում տեղի ունեցան նախագահական ընտրություններ: Երկու թեկնածու արդեն շնորհավորել են դատական իշխանության ղեկավար Իբրահիմ Ռաիսիին ընտրություններում տարած հաղթանակի
կապակցությամբ:
«Շնորհավորում եմ ժողովրդի պատգամավորին: Քանի որ դա դեռ պաշտոնապես չի հայտարարվել, ես մի փոքր հետաձգելու եմ պաշտոնական շնորհավորանքները՝ հաշվի առնելով օրենքը: Պարզ է, թե ով է ստացել անհրաժեշտ քանակի ձայներ», – ասել է Ռուհանին՝ հույս հայտնելով, որ 45 օրից հաղթողը կստանձնի նախագահի պարտականությունները։
Նշենք, որ ի սկզբանե 7 թեկնածու է մասնակցել ընտրություններին, բայց նրանցից 3-ը հետ էին վերցրել իրենց թեկնածությունը: Պայքարը ծավալվել է Իրանի դատական իշխանության ղեկավար Իբրահիմ Ռաիսիի, 2 այլ պահպանողական քաղաքական գործիչների՝ Ընդունված որոշումների նպատակահարմարության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայիի և Իրանի խորհրդարանի փոխնախագահ Հոսեյն Ղազիզադե Հաշեմիի, ինչպես նաև ռեֆորմատոր և Իրանի Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Աբդոլնասեր Հեմաթիի միջև:
Գործող նախագահ Հասան Ռոհանին չի մասնակցել ընտրություններին, քանի որ այլևս չէր կարող իր թեկնածությունն առաջադրել: