«Իրանի նախագահական ընտրությունների հաղթողի անունն արդեն հայտնի է». Ռոհանի

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտնել է, որ արդեն հայտնի է, թե ով է հաղթել նախագահական ընտրություններում, շնորհավորել է, բայց չի նշել հաղթողին: Այս մասին տեղեկանում ենք РИА Новости-ից։

Նշենք, որ ուրբաթ օրը Իրանում տեղի ունեցան նախագահական ընտրություններ: Երկու թեկնածու արդեն շնորհավորել են դատական ​​իշխանության ղեկավար Իբրահիմ Ռաիսիին ընտրություններում տարած հաղթանակի

կապակցությամբ:

«Շնորհավորում եմ ժողովրդի պատգամավորին: Քանի որ դա դեռ պաշտոնապես չի հայտարարվել, ես մի փոքր հետաձգելու եմ պաշտոնական շնորհավորանքները՝  հաշվի առնելով օրենքը: Պարզ է, թե ով է ստացել անհրաժեշտ քանակի ձայներ», – ասել է Ռուհանին՝  հույս հայտնելով, որ 45 օրից հաղթողը կստանձնի նախագահի պարտականությունները։

Նշենք, որ ի սկզբանե 7 թեկնածու է մասնակցել ընտրություններին, բայց նրանցից 3-ը հետ էին վերցրել իրենց թեկնածությունը: Պայքարը ծավալվել է Իրանի դատական իշխանության ղեկավար Իբրահիմ Ռաիսիի, 2 այլ պահպանողական քաղաքական գործիչների՝ Ընդունված որոշումների նպատակահարմարության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայիի և Իրանի խորհրդարանի փոխնախագահ Հոսեյն Ղազիզադե Հաշեմիի, ինչպես նաև ռեֆորմատոր և Իրանի Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Աբդոլնասեր Հեմաթիի միջև:

Գործող նախագահ Հասան Ռոհանին չի մասնակցել ընտրություններին, քանի որ այլևս չէր կարող իր թեկնածությունն առաջադրել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել