Դատախազության կոլեգիայի նիստի օրակարգում 3 հարց է ընդգրկված եղել

2013 թվականի մայիսի 15-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության դատախազության կոլեգիայի նիստ, որը վարում էր ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:

Օրակարգում ընդգրկված էր 3 հարց:

Մասնավորապես.

2012թ. աշնանային զորակոչի կազմակերպման և անցկացման ընթացքում թույլ տրված խախտումների առթիվ ձեռնարկված դատախազական հսկողության արդյունքների,

«Զինապարտության մասին», «Այլընտրանքային ծառայության մասին» և «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքների պահանջների կատարման և այդ առումով կատարած դատախազական աշխատանքների վիճակի,

2012թ. ընթացքում արձանագրված կանխամտածված և կեղծ սնանկության դեպքերի գրանցման, հաշվառման, բացահայտման և քրեական գործերի նախաքննության օրինականության նկատմամբ իրականացված դատախազական հսկողության և մեղադրանքի պաշտպանության վիճակին վերաբերող հարցեր:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել