Ի՞նչ եղավ, երբ ներկայացավ որպես պաշտոնատար անձի ընկեր

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Մարտին Վ.-ի դեմ հարուցված քրեական գործը:

Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, Մարտին Վ-ն մեղադրվում է նրանում, որ 2012թ. նոյեմբեր ամսին ուղղակի դիտավորությամբ ներգործելով Ա.Մ.-ի հոր` Հ. Մ.-ի գիտակցության և կամքի վրա, ներկայանալով որպես պաշտոնատար անձի ընկեր`իր վարքագծով մոլորության մեջ է գցել նրան և ի սկզբանե մտադիր չլինելով կատարել խոստումը, վերջինիս վստահությունը չարաշահելու եղանակով, կաշառք ստանալու պատրվակով, խաբեությամբ նրանից հափշտակել է խոշոր չափի ընդհանուր առմամբ 600.000 ՀՀ դրամ գումար:

Գործով մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել