ՀԿԳ քննության վարչության ավագ քննիչին դատարանն ազատազրկման էր դատապարտել. Քննիչը վերաքննիչ բողոք է ներկայացրել

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանւոր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործը ըստ մեղադրանքի`Արմեն Ն.-ի:

 Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ծառայելով ՀՀ ոստիկանությունում, աշխատելով քննչական վարչության ՀԿԳ քննության վարչությունում, որպես ավագ քննիչ, հանդիսանալով պաշտոնատար անձ, կաշառք տվողի և նրա ներկայացրած անձի օգտին իր պաշտոնեական լիազորությունների շրջանակում որոշակի գործողություններ չկատարելու համար ընդունել է վերջինիս` կաշառք տալու առաջարկը:

Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Դատարանը վճռել է ամբաստանյալ Արմեն Ն.-ին մեղավոր ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցանքում և դատապարտել ազատազրկման 4 /չորս/ տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, որը պետք է կրի ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկում, պատժի սկիզբը հաշվելով 2013թ. փետրվարի 22-ից։

Ինչպես տեղեկացանք դատական տեղեկատվական համակարգից, Արմեն Ն.-ն վերաքննիչ բողոք է ներկայացրել և խնդրել է բեկանել և փոփոխել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` /ՀՀ քր.օր. 311 հոդ. 3-րդ մասի 3-րդ կետով – ազատազրկում 4 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման / 22.02.2013թ. դատավճիռը:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել