Կենսաթոշակի տրամադրման և ավանդների փոխհատուցման գումարի չափը քաղաքացիները կարող են հաշվել ինքնուրույն. ԱՍՀՆ

Այսուհետ կենսաթոշակի տրամադրման և ավանդների փոխհատուցման գումարի չափը քաղաքացիները կարող են հաշվել ինքնուրույն՝ Միասնական սոցիալական ծառայության www.socservice.am կայքում։

Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

«Կենսաթոշակի և ավանդի հաշվիչ» պատուհանում անհրաժեշտ է մուտքագրել աշխատանքային ստաժի կամ ներդրված ավանդի չափը (ռուբլիով), և համակարգն ինքնաշխատ կերպով կտեղեկացնի հասանելիք գումարի մասին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել