Հայաստանի ողջ տարածքում պատվաստումներ կատարելու համար շարժական կայաններ կգործեն․ նախագիծը ներկայացվել է

Առողջապահության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ կառավարության 2008 թվականի մարտի 27-ի թիվ 276-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին նախագիծը։

Նախագծով առաջարկվում է սահմանել բժշկական օգնության և սպասարկման շարժական անընկալունաբանական (իմունականխարգելիչ) տեսակը, քանի որ COVID 19 համավարակի տարածումը կանխարգելելու համար անհրաժեշտ է իրականացնել պատվաստումներ ՀՀ ողջ տարածքում:

Այս նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «Լիցենզավորման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն առողջապահության բնագավառի «Վ» տառով նշված գործունեության տեսակներով զբաղվող լիցենզավորված անձինք պարտավոր են լիցենզավորման ենթակա գործունեությունն իրականացնել միայն լիցենզիայում նշված վայրում:

«Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2020 թվականի մայիսի 6-ին ընդունված օրենքի համաձայն նույն օրենքի 43-րդ հոդվածի 11-րդ կետում կատարվել է լրացում, համաձայն որի ՀՀ կառավարությանը լիազորություն է վերապահվել սահմանելու նշված հոդվածի աղյուսակի «3. Առողջապահության բնագավառ» բաժնի 3-րդ կետով նախատեսված բժշկական օգնության և սպասարկման այն տեսակները, որոնք բժշկական օգնության և սպասարկման բնույթին և առանձնահատկություններին համապատասխան կարող են իրականացվել նաև լիցենզիայում նշված գործունեության իրականացման վայրից դուրս, ինչն էլ վկայում է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում իրականացվող բժշկական օգնության և սպասարկման տեսակների ցանկը սահմանելու մասին» թիվ 276-Ն որոշման մեջ լրացում կատարելու անհրաժեշտության մասին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել