Կապանի բժշկական կենտրոնը պատրաստ է համավարակի նոր ալիքին․ նախարարն այցելել է Կապանի և Գորիսի ԲԿ-ներ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Կապանի և Գորիսի բժշկական կենտրոններ:

Այս մասին տեղեկանում ենք Առողջապահության նախարարությունից։

Աշխատանքային այցի շրջանակում նախարարին ներկայացրել են բժշկական կենտրոնների նյութատեխնիկական հագեցվածությունը Քննարկվել են նեղ մասնագետների ներգրավման, նաև մասնագետների փոխանակման հարցերը:

Նախարարն անդրադարձել է COVID-19-ով պայմանավորված համաճարակային իրավիճակին: Ի դեպ, Կապանի բժշկական կենտրոնը հանրապետությունում գործող COVID կենտրոններից մեկն է, որն այսօր էլ աշխատում է ամբողջ ծավալով ու պատրաստ է համավարակի նոր ալիքին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել