Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Կապանի և Գորիսի բժշկական կենտրոններ:
Այս մասին տեղեկանում ենք Առողջապահության նախարարությունից։
Աշխատանքային այցի շրջանակում նախարարին ներկայացրել են բժշկական կենտրոնների նյութատեխնիկական հագեցվածությունը Քննարկվել են նեղ մասնագետների ներգրավման, նաև մասնագետների փոխանակման հարցերը:
Նախարարն անդրադարձել է COVID-19-ով պայմանավորված համաճարակային իրավիճակին: Ի դեպ, Կապանի բժշկական կենտրոնը հանրապետությունում գործող COVID կենտրոններից մեկն է, որն այսօր էլ աշխատում է ամբողջ ծավալով ու պատրաստ է համավարակի նոր ալիքին: