Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավաքում իր ելույթը սկսելուց առաջ նախ խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել Արցախյան պատերզմի զոհերի ու 2008 թվականի Մարտի 1-ի զոհերի հիշատակը։ Մինչ այդ էլ հնչեց ՀՀ պետական օրհներգը։
«Գիտեք, որ մենք շատ դժվար ժամանակներով ենք անցնում և մտահոգվելու, անհանգստանալու պատճառներ ունենք, բայց ես ուզում եմ, որ մենք այսօր, այս հրապարակում, այս գարնան առաջին օրը իրար լիցքավորենք էներգիայով, դուխով, հաղթանակով, լավատեսությամբ»,-ասաց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում