Պետավտոտեսուչը նկարել էր բջջային հեռախոսով, բայց ոչ ավտոմեքենայում տեղադրված տեսանկարահանող սարքով

Վահե Մ.-ն հայացադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան` ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության՝ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 08.08.2012 թվականի թիվ 050043 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին։

Հայցվորը դիմելով Դատարան հայտնել է, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 129.1-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա ենթարկվել է վարչական տույժի` 150.000 դրամ տուգանքի։

Վկայակոչելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 129.1-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայցվորը նշել է, որ սույն դրույթի վերլուծությունից երևում է, որ անձին վարչական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ է, որպեսզի վարորդը Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով տրանսպորտային միջոցը վարի կեղծված, չգործող կամ այլ տրանսպորտային միջոցի համար տրված ԱՊՊԱ կտրոնով։ Տվյալ դեպքում Հայցվորը ենթարկվել է վարչական պատասխանատվության ավտոմեքենան չգործող ԱՊՊԱ կտրոնով վարելու համար։

Դատարանի եզրահանգմամբ, սույն գործով վարչական ակտը կայացրած պաշտոնատար անձը չի պարզել, ԱՊՊԱ կտրոնի առկայության փաստը, այլ միայն բավարարվել է դիմապակուն այն փակցված չլինելու և ժամկետանց կտրոն փակցված լինելու փաստերը պարզելով, ինչով խախտել է նաև վերը նշված իրավանորմերի պահանջները։

Դատարանն անդրադարձավ նաև պատասխանողի կողմից Դատարանին ներկայացված լազերային կրիչին, որով նկարահանվել էր, թե ինչպես էր Հայցվորը անձը չգործող ԱՊՊԱ կտրոնը ավտոմեքենայի դիմապակու վրա ձեռքով բռնել, ապա Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվորեն ուսումնասիրելով այն, եկավ այն եզրահանգման, որ այդ նկարահանումը կատարվել է ոչ թե պետավտոտեսուչի ավտոմեքենայում տեղադրված տեսանկարահանող սարքի, այլ բջջային հեռախոսի կամ այլ սարքավորման միջոցով։

Ուստի դատարանը վճռեց հայցը բավարարել և անվավեր ճանաչել վարչական ակտը:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել