Իրանը հայտնում է, որ ԼՂ հակամարտության շարունակությունը կարող է անվտանգային խնդիրներ առաջացնել Իրանի հյուսիսային սահմաններին

Իրանը ողջունում է Ռուսաստանի ջանքերը Լեռնային Ղարաբաղում հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ, բայց նաև հայտնում է, որ տարածաշրջանում սպառնալիքները դեռ մնում են: Այս մասին ասել է Իրանի Մեջլիսի նախագահ Մուհամմեդ Բաղեր Ղալիբաֆը՝ ելույթ ունենալով ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ​​ակադեմիայում:

Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

«Այս հակամարտության շարունակությունը կարող է անվտանգային խնդիրներ առաջացնել Իրանի հյուսիսային սահմաններին: Մենք ուրախ ենք, որ Ռուսաստանը ջանքեր է գործադրել հնարավորինս շուտ դադարեցնել այս պատերազմը: Բայց ինձ թվում է, որ այս տարածաշրջանում կան քնած սպառնալիքներ: Ես նկատի ունեմ, որ մենք պետք է կանխենք այս տարածաշրջանում ահաբեկչական ուժերի ներկայությունը», – ասել է նա:

Ըստ խորհրդարանականի՝ այժմ օրակարգում է տարածաշրջանի երկրների միջև կայուն համագործակցության կազմակերպման անհրաժեշտությունը: Եվ դա նաև նոր հնարավորություններ կբացի իրանա-ռուսական հարաբերությունների զարգացման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել