Չէի կարող պատկերացնել, որ ժամկետային զինծառայող լինելով կարժանանամ նման բարձրագույն կոչման․ Արցախի հերոս Յուրա Ալավերդյանը՝ պատերազմի, իր սխրանքի ու ապագայի մասին

«Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար Յուրա Հայկարամի Ալավերդյանին, Դավիթ Լյովայի Գրիգորյանին շնորհել եմ «Արցախի հերոս» բարձրագույն կոչում՝ հանձնելով «Ոսկե արծիվ» շքանշան»,-այս մասին 2020 թվականի հոկտեմբերի 4-ին հայտարարեց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:

Իրավաբան.net-ը զրուցել է Արցախի հերոս Յուրա Ալավերդյանի հետ, ով թշնամու 9 տանկ և 1 միավոր հետևակի մարտական մեքենա է խոցել:

«6 ամիս ծառայել եմ Լեննականում, դրանից հետո տեղափոխվել եմ Ղարաբաղ, Հադրութի զորամաս: Մնացել էր 4 ամիս իմ զորացրմանը, երբ պատերազմը սկսվեց»-, պատմում է Արցախի հերոս «Ոսկե Արծիվ» շքանշանակակիր Յուրա Ալավերդյանը:

Նրա խոսքով՝ առաջին օրը 6 տանկ է խոցել Կարախամբելիում. «Միանգամից 3 ուղղությամբ գրոհ եմ կասեցրել»,-ասում  է Յուրան:

Արցախի հերոսներ Յուրա Ալավարդյանը և Դավիթ Գրիգորյանը հրամանատարական դիտակետում են եղել, երբ իմացել են, որ արժանանում են Արցախի հերս բարձր կոչմանը. «Արայիկ Հարությունյանը, երբ կարդում էր հերոսների անունները, կապ էլ էր տալիս մենք լսում էինք, այդ ժամանակ կարդաց մեր անունները: Չէինք էլ պատկերացնում, որ մի օր կմասնակցենք պատերազմի, մասնակցելու ժամանակ էլ կստանանք Արցախի հերոս բարձևագույն կոչումը»,- ասում է Յուրան:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել