Վարկային կազմակերպության կողմից վերադարձման ենթակա գումարների վերաբերյալ․ ԿԲ

Համաձայն ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացված վերահսկողական միջոցառման և «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ կողմից ընդունված որոշման՝ ՀՀ կենտրոնական բանկն իրազեկում է.

«Ընկերության այն հաճախորդները, որոնք 01.01.2018 թվականից մինչև 30.07.2020 թվականն ընկած ժամանակահատվածում Ընկերության կողմից ստացել են սպառողական վարկեր, գյուղատնտեսական վարկեր (մինչև 5 մլն դրամ), առևտրային վարկեր (մինչև 5 մլն դրամ գերփոքր[1] առևտրային կազմակերպություններին տրամադրված) ու կատարել են իրենց վարկային պարտավորությունների ամբողջական` այդ թվում վաղաժամկետ մարումներ և որոնց գծով վարկերի մարման պահին չեն կատարվել տարեկան տոկոսադրույքի վերահաշվարկ՝ պայմանավորված Ընկերության կողմից իրականացվող գործընթացներում տարին 365 օրվա փոխարեն 360 օր ընդունելու փաստով, կարող են դիմել Ընկերությանը և հետ ստանալ Ընկերության կողմից կատարված վերահաշվարկների արդյունքում վերադարձման ենթակա գումարները։ Ընկերությունը կվերադարձնի այդ գումարները 2021 թվականի ընթացքում։

Ընկերության այն հաճախորդները, որոնք 01.01.2018 թվականից Ընկերության կողմից ստացել են սպառողական վարկեր, գյուղատնտեսական վարկեր (մինչև 5 մլն դրամ), առևտրային վարկեր (մինչև 5 մլն դրամ գերփոքր1 առևտրային կազմակերպություններին տրամադրված) ու կատարել են իրենց վարկային պարտավորությունների ամբողջական վաղաժամկետ մարումներ և որոնց գծով վարկերի մարման պահին չեն կատարվել վերահաշվարկ` պայմանավորված Ընկերության ընդհանուր ծախսի չնվազեցման փաստով, կարող են դիմել Ընկերությանը և հետ ստանալ Ընկերության կողմից իրականացվող գործընթացներում կատարված վերահաշվարկների արդյունքում վերադարձման ենթակա գումարները։ Ընկերությունը կվերադարձնի այդ գումարները 2021 թվականի ընթացքում։

Վերը նշված անհամապատասխանությունների արդյունքում Ընկերությունը խախտել է «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով և ՀՀ ԿԲ Խորհրդի 28.07.2009 թվականի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգ 8/05-ով սահմանված պահանջները, ինչի համար ՀՀ կենտրոնական բանկի Նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 9-ի որոշմամբ Ընկերության նկատմամբ կիրառվել է 500.000 ՀՀ դրամ չափով տուգանք և տրվել են համապատասխան հանձնարարականներ:

Հարցերի և պարզաբանումների դեպքում Ընկերության հաճախորդները կարող են դիմել «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ին՝ [email protected] հասցեով ուղարկելով համապատասխան հաղորդագրություն կամ զանգահարելով Ընկերության 012 555 555 հեռախոսահամարով»,-նշել է նա:

Ավելի վաղ ԿԲ-ն հայտնել էր, որ ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացված վերահսկողական միջոցառման և «ՄՈԳՈ» ՈՒՎԿ ՍՊԸ կողմից ընդունված որոշման համաձայն․ «ՄՈԳՈ» ՈՒՎԿ այն հաճախորդները, որոնք սկսած 01.09.2019 թ-ից մինչև 31.12.2020 թ-ը ընկած ժամանակահատվածում Ընկերությունում կատարել են իրենց վարկային պարտավորությունների ամբողջական վաղաժամկետ մարումներ և որոնց գծով չի կատարվել վերահաշվարկ վարկերի մարման պահին, կարող են հետ ստանալ Ընկերության կողմից կատարված վերահաշվարկների արդյունքում վերադարձման ենթակա գումարները։ Ընկերությունը կվերադարձնի այդ գումարները 2021 թ. ընթացքում` համաձայն ներկայացաված ժամանակացույցի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել