ԿԲ-ն՝ «ՄՈԳՈ» վարկային կազմակերպության կողմից վերադարձման ենթակա գումարների վերաբերյալ

ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացված վերահսկողական միջոցառման և «ՄՈԳՈ» ՈՒՎԿ ՍՊԸ կողմից ընդունված որոշման համաձայն ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է․

«ՄՈԳՈ» ՈՒՎԿ այն հաճախորդները, որոնք սկսած 01.09.2019 թ-ից մինչև 31.12.2020 թ-ը ընկած ժամանակահատվածում Ընկերությունում կատարել են իրենց վարկային պարտավորությունների ամբողջական վաղաժամկետ մարումներ և որոնց գծով չի կատարվել վերահաշվարկ վարկերի մարման պահին, կարող են հետ ստանալ Ընկերության կողմից կատարված վերահաշվարկների արդյունքում վերադարձման ենթակա գումարները։ Ընկերությունը կվերադարձնի այդ գումարները 2021 թ. ընթացքում` համաձայն ստորև բերվող ժամանակացույցի։

Նշենք, որ ՀՀ կենտրոնական բանկի Նախագահի 2020 թ. դեկտեմբերի 23-ի որոշումով պատասխանատվության միջոց է կիրառվել «ՄՈԳՈ» ՈՒՎԿ ՍՊԸ-ի նկատմամբ՝ ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական վերահսկողության և լիցենզավորման դեպարտամենտի կողմից իրականացված վերահսկողական միջոցառումների համաձայն։

Պատասխանատվության միջոցը կիրառվել է «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով և ՀՀ ԿԲ Խորհրդի 28.07.2009 թվականի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգ 8/05-ով սահմանված պահանջների խախտման արդյունքում. կիրառվել է տուգանք՝ 500.000 ՀՀ դրամ գումարի չափով։

Գումարների վերադարձման ժամանակացույցը.

Հարցերի դեպքում «ՄՈԳՈ» ՈՒՎԿ հաճախորդները կարող են դիմել. էլ. փոստ՝ [email protected], հեռախոս՝ (012) 700 700:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել