ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Անցնող 2020 թվականը Հայաստանի և հայ ժողովրդի համար աղետալի տարի էր։ Տեղի ունեցածը լոկ պատերազմում պարտություն չէր՝ իր անդառնալի կորուստներով, այն մեզ հետ շպրտեց տասնամյակներով:
Սեպտեմբերի 27-ից ժամանակը կանգ է առել՝ վերացնելով ապագայի մեր տեսլականը, մեր երազանքները, մեր մտքերը։
Մեր բոլորիս անհատական ջանքը պետք է դառնա նոր երազանքների կերտման գրավականը՝ վերաիմաստավորելով ժամանակը, չշարունակելով ապրել անցյալով, ներկան չդարձնելով մի նոր անցյալ։
2021 թվականին և հետագայում իմ առաքելությունը լինելու է անել առավելագույնը Հայաստանում և Արցախում մարդկանց ապրելու ցանկությունը վերականգնելու և վերաիմաստավորելու համար։
2021 թվականին և հետագայում իմ առաքելությունը լինելու է անել առավելագույնը Հայաստանում և Արցախում սոցիալական հավասարության առավելագույն վերականգնման համար։