ՀՀ կառավարությունը 6․7 մլրդ դրամի ֆինանսական աջակցություն է տրամադրել Արցախում հաշվառված մոտ 92,000 քաղաքացու

ՀՀ կառավարությունը տեսանյութ է տարածել՝ գրելով․

«ՀՀ կառավարությունը 6․7 մլրդ դրամի ֆինանսական աջակցություն է տրամադրել Արցախում հաշվառված մոտ 92,000 քաղաքացու։

Աջակցության երկրորդ ծրագրով՝ հնարավոր 30,000 շահառուից 5 հազարն արդեն ստացել է 300,000 դրամ աջակցություն։


Արցախի բնակիչներին կենսաթոշակների և նպաստների վճարման համաֆինանսավորման համալիր ծրագրեր են իրականացվում 940 միլիոն դրամի չափով:

Արցախի բնակչության՝ աշնան ամիսներին սպառած գազի և էլեկտրաէներգիայի ծախսերը փոխհատուցելու նպատակով 1 մլրդ դրամ է տրամադրվել։

Մինչև 5 տարեկան 14,500 արցախցի երեխա ստացել է 20,000-ական դրամ ամանորյա աջակցություն. ընդհանուր գումարը 297 մլն դրամ է»։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել