Դիլիջանի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել․ գերաններով «Ուրալը» տեղափոխվել է բաժին

ՀՀ ոստիկանությունը հայտնում է․

«Դեկտեմբերի 15-ի երեկոյան Դիլիջանի ոստիկանները քաղաքում շրջիկ ծառայություն իրականացնելիս ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել։ Նրանք Դիլիջանի Սայաթ-Նովա փողոցում հայտնաբերել ու բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել մոտ 6 խորանարդ մետր փայտանյութով բեռնված «Ուրալ» մակնիշի մեքենա։ Հաղարծինում բնակվող 39-ամյա վարորդը փայտանյութի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել։ Պարզվել է, որ փայտանյութը ձեռք է բերվել «Դիլիջան ազգային պարկի» տեղամասերից մեկից։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել