Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարությունը հայտնում է․
«Սիրելի՛ հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ ԱՀ ԿԳՄ նախարարությունը ցուցակագրում է արցախցի այն աշակերտներին, ովքեր չունեն տեխնիկական միջոցներ հեռավար դասերի լիարժեք կազմակերպման համար:
Առաջնահերթությունը կտրվի այն աշակերտներին, ում բնակավայրերն այժմ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո
– ովքեր պատերազմի հետևանքով ծնողազուրկ են դարձել
– ովքեր բազմազավակ կամ սոցիալապես անապահով ընտանիքից են։
Ծրագրի շահառու չեն այն աշակետները, որոնց մեկ անգամ արդեն տեխնիկական միջոց է տրամադրվել նախարարության կողմից:
Ծրագիրը շարունակական է լինելու:
Տեխնիկական միջոցները տրամադրվելու են մի քանի փուլով:
Ցուցակագրվելու համար զանգեք հետևյալ համարներին՝ +374 94 1139, +374 97 212925»: