ԱՀ ԿԳՄՆ-ն ցուցակագրում է արցախցի այն աշակերտներին, ովքեր չունեն տեխնիկական միջոցներ՝ հեռավար դասերի կազմակերպման համար

Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարությունը հայտնում է․

«Սիրելի՛ հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ  ԱՀ ԿԳՄ նախարարությունը ցուցակագրում է արցախցի այն աշակերտներին, ովքեր չունեն տեխնիկական միջոցներ հեռավար դասերի լիարժեք կազմակերպման համար:

Առաջնահերթությունը կտրվի այն աշակերտներին, ում բնակավայրերն այժմ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո

– ովքեր պատերազմի հետևանքով ծնողազուրկ են դարձել
– ովքեր բազմազավակ կամ սոցիալապես անապահով ընտանիքից են։

Ծրագրի շահառու չեն այն աշակետները, որոնց մեկ անգամ արդեն տեխնիկական միջոց է տրամադրվել նախարարության կողմից:
Ծրագիրը շարունակական է լինելու:

Տեխնիկական միջոցները տրամադրվելու են մի քանի փուլով:
Ցուցակագրվելու համար զանգեք հետևյալ համարներին՝ +374 94 1139, +374 97 212925»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել